
Վիրաբուժության ազգային կենտրոնը սերտորեն համագործակցում է ամերիկյան ընկերության հետ «Վարիանի ուռուցքաբանական համակարգների հետ» (Varian Oncology Systems):
Varian Oncology Systems աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկն է, որն էլ արտադրում է ճառագայթային թերապիային վերաբերվող անհրաժեշտ սարքավորումները: Ընկերությունը, որն էլ 1948 թվականին է հիմնադրվել գերժամանակակից սարքավորումներով է ապահովում կլինիկաներին և ճառագայթային թերապիայի կենտրոններին: Varian Oncology Systems ընկերության առաքելությունն է, քաղցկեղի դեմ պայքարելու համար ստեղծել նոր ժամանակակից սարքավորումներ, աշխարհի շատ երկրներում մարդկանց կյանքը փրկելու համար: Պաշտոնական տվյալներով ընկերությունում 6500 մարդ է աշխատում: Ամերիկայի 10 նահանգում, Եվրոպայի 10 և Ասիայի 8 երկրներում հաստատության մասնաճյուղեր են գտնվում: Ընկերությունը շարունակում է աճել-զարգանալ և բոլոր աշխատակիցները միավորվում են մեկ նպատակով, որ աշխարհը ավելի առողջ լինի:
Վիրաբուժության ազգային կենտրոնում արդեն սկսվել և ինտենսիվորեն ընթացքի մեջ է ճառագայթային արագացուցիչներին վերաբերվող բունկերների կառուցումը, որտեղ քաղցկեղով հիվանդացած հիվանդները հնարավորություն կունենան բուժվելու ուռուցքաբանական նորագույն ժամանակակից բուժման մեթոդով և այլևս հարկավոր չի լինի ծառայությունները ստանալու և բուժվելու համար մեկնել արտասահման :
Ճառագայթային արագացուցիչների բունկերների մեջ տեղադրվում են գերժամանակակից սարքավորումները, „TrueBeam STX” և „VITAL BEAM“, որոնք էլ հնարավորություն են տալիս ավելի մեծ ճշտգրտությամբ , առողջ օրգաններն ու հյուսվածքները պահպանելով, կատարելու թիրախային ուռուցքային տարածքների մաքսիմալ ճառագայթում:
Բացի այդ նշում ենք, որ մի քանի ամիս առաջ մեր կլինիկան է այցելել Varian Oncology Systems–ի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Նախկին Խորհրդային Միության երկրների մասնաճյուղի նախագահը, Ժան-Լուկ Դեվլեշաուվերը, որն էլ զննել էր սկսած շինարարությունը:
Varian Oncology Systems–ի նախագահի, Կոլին Կենեդի տեսահաղորդագրության մեջ նա համագործակցության համար շնորհակալություն է հայտնել բոլորին, թե կլինիկային թե գործընկերին:
Առաջարկում ենք թարգմանել այս տեղեկանքը:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղցկեղի դեմ պայքարի կամպանիայում մասնակցելու համար: Վարիանում մեր առաքելությունն է ներկայացնել նորությունները, աջակցել աշխարհի մասշտաբով քաղցկեղի դեմ պայքարի հարցը լուծելուն: Մենք երբեք չենք մոռանում, որ այս առաքելությունը միայն անկախ մեր կողմից չի իրականացվում: Ուշադրություն ենք դարձնում շատ կլինիկական գործընկերների և հետազոտության մեջ մասնակցող գործընկերներին և տեսնում ենք տաղանդավոր մարդկանց զարմանալի գլոբալ էկոհամակարգը, որոնց գործունեությունը ապահովում է ամեն օր փրկել մարդկային կյանքեր: Արտոնություն է և պատիվ լինել այս էկոհամակարգի մի մասը Ձեզ հետ միասին: Լավագույն մաղթանքներ ձեզ և ձեր ընտանիքներին, շնորհավորում եմ Ձեր Նոր տարին», - կազմակերպության նախագահի Ամանորյա տեսաուղերձման մեջ ենք կարդում: