Ռադիոթերապիայի բաժանմունք

Ճառագայթային արագացուցիչների մասին

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքը հագեցված է համընդհանուր հայտնի Varian Ամերիկյան ընկերության ժամանակակից ևմաքսիմալ կատարելագործված 2018 թվականի կլինիկական համարժեք (երկվորյակ), ճառագայթային արագացուցիչներով Truebeam–ով և Vitalbeam–ով, ինչը հիվանդների  անխափան բուժման երաշխավորում է տալիս:

Ինչ է՞ առաջարկում հիվանդներին ռադիոթերապիայի բաժանմունքը:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքը օգտագործելով  ժամանակակից տեխնոլոգիաներ հիվանդներին առաջարկում է անհատականացված, բժշկական ապացույցների վրա հիմնված, բարձր ստանդարտի ճառագայթային թերապիա: Ռադիոթերապիայի բաժանմունքի թիմի յուրաքանչյուր անդամի նպատակն է  հոգատար միջավայրում ձեզ առաջարկել կոնկրետ ձեր պահանջներին և կարիքներին հարմարեցված բուժման կուրսը:

Ռադիոթերապիայի բաժանմունքում կատարվում է տարբեր օրգանների ռադիոթերապիա ճառագայթման ժամանակակից սարքավորումները օգտագործելով. 3DCRT 3եռաչափ կոնֆորմալ, IMRTինտենսիվությամբ մոդուլացված, ծավալը մոդուլացված VMAT (RapidArc), RGRTշնչառության հետ սինխրոնացված ռադիոթերապիա.

  • Կենտրոնական նյարդային համակարգ.
  • Գլուխ.
  • Պարանոց.
  • Թոք.
  • Կուրծք.
  • Ստամոքս-աղիքային տրակտի օրգաններ.
  • Ուրոլոգիական ուռուցքային հիվանդություններ.
  • Գինեկոլոգիական ուռուցքային հիվանդություններ.
  • Լիմֆոմաներ.
  • Հեմատոլոգիական ուռուցքներ.
  • Ոսկորի և փափուկ հյուսվածքներ.
  • Մաշկ.
  • Գլխուղեղի և ոսկորների բազմաթիվ մետաստազներ.  

Ռադիոթերապիայի բաժանմունքի և արտերկրում աշխատող փորձագետների համատեղ համագործակցություն

Շատ կարևոր է կազմել հիվանդի բուժման տակտիկայի և ճառագայթման պլան: Այս գործընթացը ընթանում է մեր կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքի և արտերկրում աշխատող, այս  ոլորտում հաջողակ վրացի փորձագետների համատեղ համագործակցությամբ: Բուժման տակտիկայի և ճառագայթման պլանավորման մեջ մասնակցում են Էմորիի համալսարանի (Ատլանտա, ԱՄՆ) ռադիացիոն ուռուցքաբանական բաժանմունքի որակի բաժնի ղեկավար, պրոֆեսոր՝ Նաթիա Էսիաշվիլին և Իսպանիայի Genesis Care-ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտի առաջատար մասնագետ, ESTRO-ի միջազգային ռադիացիոն ուռուցքաբանների հասարակությունների հետ հարաբերությունների կոմիտեի անդամ, Մուրսիայի համալսարանի ասոսացված պրոֆեսոր Մայա Ջուղաշվիլին:

Բուժման ամենօրյա ընթացակարգն ավարտվում է IGRT-ի (պատկերով առաջնորդվող ռադիոթերապիա) վերահսկությամբ, ինչը ապահովում է բուժման պլանավորման բարձր ճշգրտության իրականացումը: Պլանավորումը յուրաքանչյուր հիվանդի համար ավարտվում է բարձր որակով՝ պահպանելով անվտանգության նորմանները:

Մոտակա ապագայում վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի ծառայությանը կավելանա (SRS,SBRT) ռադիովիրաբությունը  և բրախիտերապիան, ինչը էլ ավելի կատարյալ կդարձնի այս ուղղությամբ հիվանդների բուժումը:

Բժիշկներ

Նորություններ