Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքը «Ավերսի ֆարմա» դեղագործական ընկերության ներկայացուցիչներին ծանոթացրեց ուռուցքաբանության ժամանակակից կառավարման սկզբունքներին:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքը «Ավերսի ֆարմա» դեղագործական ընկերության ներկայացուցիչներին ծանոթացրեց  ուռուցքաբանության ժամանակակից կառավարման սկզբունքներին:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքին պարբերաբար այցելում են «Ավերսի» թիմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մի քանի շաբաթ առաջ կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքը «Ալֆա» և «Ավերսի կլինիկա» ապահովագրական ընկերության աշխատակիցներին էր ծանոթացրել   ուռուցքաբանության ժամանակակից կառավարման սկզբունքների հետ, իսկ այս անգամ «Ավերսի ֆարմա» դեղագործական ընկերության էր այցելել:

Հյուրերը տեսան Varian ամերիկյան ընկերության ուլտրա ժամանակակից և մաքսիմալ կատարելագործած, կլինիկական համարժեք (երկվորյակ), նորագույն ճառագայթային արագացուցիչները:

Վիրաբուժության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Լաշա Բազաձեն ներկա գտնվող հասարակությանը ներկայացրեց ֆոտո նյութը, որտեղ պարզորեն երևում էր թե ինպես է փոխվում ենթակառուցվածքը բաժանմունքում,ինչպես էր կառուցվում ճառագայթային արագացուցիչների համար նախատեսված տարածքը: Գալերեայում կտեսնեիք ուլտրա ժամանակակից բժշկական սարքավորումների տեղադրման ընթացքը, արտասահմանում աշխատող հաջողություն ունեցող ուռուցքաբանների այցը, որոնք պատկերված են կադրերում և այլն:

Պարոն Լաշան հյուրերին բացատրեց, թե ինչպիսին է քաղցկեղով հիվանդների ախտորոշումը և բուժման մեթոդը և որ Tumor Board-ի միասնական քննարկումը և դիսկուսիայի հիման վրա, յուրաքանչյուր հիվանդի համար անհատական է լինում բուժման տակտիկայի ընտրությունը:

Ինչպես պարոն Լաշան միջոցառումների ժամանակ հայտարարեց, կլինիկայի ճառագայթային արագացուցիչները 2019 թվականի, նորագույն սերունդն է:

Պարզաբանեց, որ բաժանմունքում աշխատում են աշխատակիցներ, որոնք էլ կրթությունը ստացել են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարաններում:

 «Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործելով հիվանդների համար անհատականացված, բժշկական ապացույցների վրա հիմնված, ապահովում է բարձր ստանդարտի ճառագայթային թերապիայի անցկացումը: Ճառագայթային թերապիան քաղցկեղի վրա գործում է տեղականորեն քաղցկեղի բջիջները ոչնչացնելու նպատակով: Այն նշանակվում է հիվանդին, որպես ռադիկալ (բուժման նպատակով), այնպես էլ նեոադյուվանտ (Նախավիրահատական պատրաստման համար), ադյուվանտ (Հետվիրահատական շրջանում, որպես օգնող թերապիա) և պալիատիվ (Քաղցկեղից առաջացած  սիմպտոմատիկան նվազեցնելու և կյանքի որակը բարելավելու համար) ռեժիմում: (Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի յուրաքանչյուր  աշխատակիցը առաջնորվում է խիստ սահմանված միջազգային ուղեցույցներով: Ռադիոթերապիայի բաժանմունքում այսպես կոչված բժշկական տուրիզմը հաջողությամբ է իրականացվում: Կլինիկայում ուռուցքաբանական հիվանդությունները բուժում են ինչպես Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա հիվանդներին: Բուժման տակտիկայի և ճառագայթման պլանավորումը կազմելու համար մասնակցում են Էմորի համալսարանի ռադիացիոն ուռուցքաբանության բաժանմունքի որակի բաժնի վարիչ՝ պրոֆեսոր Նաթիա Էսիաշվիլին և Իսպանիայի Genesis Care-ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտի առաջատար մասնագետ, ESTRO-ի միջազգային ռադիացիոն ուռուցքաբանների հասարակությունների հետ հարաբերությունների կոմիտեի անդամ, Մուրսիայի համալսարանի ասոցացված պրոֆեսոր՝ Մայա Ջուղաշվիլի-Էրնանդեսը: Ուրախ եմ ձեզ հայտնել, որ շատ շուտով վիրաբուժության ազգային կենտրոնը կհագեցվի Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային ոլորտում առաջին, թվային պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայով (PET/CT)», - հայտնեց պարոն Լաշան:

Հյուրերին խոսքով դիմեց վիրաբուժության ազգային կենտրոնի վերաստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Թեա Գամեզարդաշվիլին:

Տիկին Թեան ներկա գտնվող հասարակությանը պատմեց կլինիկայի հիմնադրման պատմությունը, ծանոթացրեց ռադիոթերապիայի բաժանմունքի յուրաքանչյուր աշխատակցին:

 «Կլինիկան հիմնադրվել է 1946 թվականին: Նշված երկար ժամանակահատվածը և փորձը նախատեսելով, կլինիկան Վրաստանում ներկայացնում է հիմնական նորարար և որոշ դեպքերում բժշկական ծառայություններ հիմնադրող բժշկական հաստատություներից մեկը: Հարկ է նշել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց ինչ համակարգի խափանումը, նաև երկրում զարգացած իրավիճակները իր բացասական հետքերը թողեցին նաև համալսարանի կյանքում: Փաստորեն ոչնչացվել է յուրահատուկ ենթակառուցվածքը,  դադարեցվել է կարևորագույն բժշկական նախագծերը: 2011 թվականից կլինիկան անցավ «Ավերսի» ընկերության սեփականության մեջ, որի միջոցով էլ հնարավոր դարձավ բժշկական ծառայության զարգացումը միջազգային մակարդակի որակին համապատասխան: Կլինիկայում իրականացվել են բազմամիլիոն վրացական ներդրումներ, ձեռք են բերել ուլտրա-ժամանակակից բժշկական սարքավորումներ, որի անալոգիան շրջաններում չկա:  Կենտրոնը համալրված է բարձրորակ բժշկական և վարաչությունում մասնակցող անձնակազմով: Բազմապրոֆիլ կլնիկայում հիվանդները օգտվում են բոլոր ծառայություններով, շաբաթը 7 օր, 24 ժամվա ընթացքում: Կլինիկայի հիբրիդային վիրահատման սենյակում իրականացվել են բազմաթիվ շատ բարդ վիրահատություններ, առաջին անգամ Վրաստանում ինսուլտի կենտրոնում իրականացվել է թրոմբեկտոմիա, կլինիկայում կատարվում է նաև թրոմբոլիզ: Էնդովասկուլյար բաժանմունքում միշտ կան կրծքավանդակի և որովայնի աորտայի համար անհրաժեշտ ստենտային պատվաստումների պարագաներ, համապատասխանորեն, օրվա կամ գիշերվա ցանկացած ժամին մենք ծառայում ենք շտապ հիվանդներին: Ձեզ հիշեցնում ենք, ուռուցքաբանական հիվանդների բուժումը մուլտիդիսցիպլինար մոտեցում է պաանջում, նրանց օգնելու համար երբեմն միայն ճառագայթային թերապիան կամ քիմիաթերապիան բավարար չէ, անհրաժեշտ է ներգրավել տարբեր պրոֆիլի բժիշկներ և վիրաբուժության ազգային կենտրոնը ճիշտ որ դրանով է տարբերվում, մասնավորապես, հիվանդը մեկ ոլորտում օգտվում է բոլոր անհրաժեշտ հետազոտությունով և բուժման ժամանակակից մեթոդով», - հայտնեց տիկին Թեան:

Հյուրերի համար պրեզենտացիա պատրաստեցին ռադիոթերապիայի բաժանմունքի ռադիացիոն ուռուցքաբանները, բրախիթերապևտ Իրինա Ջոբավան և Լաշա Գոգինաշվիլին: Ուռուցքաբանները պրեզենտացիայի ժամանակ քննարկեցին մի քանի հետաքրքիր կլինիկական դեպքեր:

Քննարկված էր ուռուցքային-գինեկոլոգիական, կոկորդ-փականի, կերակրափողի, ուղիղ աղիքի, մաշկի քաղցկեղի կլինիկական դեպքերը, հիվանդության ախտորոշումը և բուժման մեթոդները:

Մինչև ճառագայթային թերապիան և ճառագայթային թերապիայից հետո անցկացրած վերահսկիչ պատկերապատման հետազոտությունները պարզ ցույց  են տալիս, թե որքանով է արդյունավետ ճառագայթային թերապիան:

Հարկ է նշել, որ ժամանակակից ուռուցքաբանության մեջ ճառագայթային թերապիան բուժման հիմնկան մեթոդներից մեկն է, որի օգտագործելն էլ քաղցկեղի դեմ պայքարելու տարբեր փուլերով հիվանդացողներից առնվազն 50%ին է անհրաժեշտ:

Ռադիոթերապիայի բաժանմունքում անցեկացվում. Կենտրոնային նյարդային համակարգի, գլխի պարանոցի, թոքի, կրցքի, ստամոքս-աղիքային տրակտի օրգանների, ուրոլոգիականի և գինեկոլոգիական ուռուցքային հիվանդությունների, լիմֆոմաների և հեմատոլոգիական քաղցկեղների, ոսկորի և փափուկ հյուսվածքների, մաշկի, գլխուղեղի և ոսկոռների բազմազան մետաստազների ռադիոթերապիա ժամանակակից ճառագայթման տեխնիկան օգտագործելով.  3DCRT Եռաչափ կոնֆորմալ, IMRT ինտենսիվությունը մոդուլացված, ծավալը մոդուլացված VMAT (RapidArc), RGRT շնչառության հետ սինխրոն ռադիոթերապիա:

Բուժման ամենօրյա ընթացակարգն ավարտվում է IGRT-ի (պատկերով առաջնորդվող ռադիոթերապիա) վերահսկությամբ, ինչը ապահովում է բուժման պլանավորման բարձր ճշգրության իրականացումը: Պլանավորումը յուրաքանչյուր հիվանդի համար ավարտվում է բարձր որակով և անվտանգության նորմանները պահպանելով:

Ռադիոթերապիայի բաժանմունքում հաջողությամբ է գործում քիմիաթերապիայի բաժանմունքը, որտեղ քաղցկեղով հիվանները բուժվում են նորագույն միջազգային պրոտոկոլներին և ուղեցույցներին համապատասխան: Կլինիկայի քիմիաթերապիայի բաժանմունքում անցեկացվում սոլիդար չարորակ ուռուցքների դեղորայքային բուժումը. Քիմիաթերապիա, հորմոնային թերապիա, իմունային և տարգետային թերապիա նեոադյուվանտ, ադյուվանտ և պալիատիվ ռեժիմում ինչպես մենաթերապիայի այնպես էլ պոլիքիմիաթերապիայի ձևով:  քաղցկեղի տեսակի, հիվանդությունների փուլերի և հիվանդի ընդհանուր վիճակը նախատեսելով, բուժումը ընթանում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում: Բուժման տակտիկայի ընտրելը կատարվում է անհատապես, յուրաքանչյուր հիվանդի համար մուլտիդիսցիպլինար մոտեցումով, ինչը ի նկատի ունի հիվանդի ախտորոշաման և բուժման ընթացքում տարբեր ոլորտի մասնագետների համատեղ մասնակցությունը:

Վիրաբուժության ազգային կենտրոնում ռադիոթերապիայի բաժանմունքի ստեղծման օրվանից որակավորված բժշկական կադրերի և ուլտրա ժամանակակից սարքավորումները օգտագործելով, շատ հիվանդներ են օգտվել բարձր որակի բժշկական օգնությամբ:

Վիրաբուժության ազգային կենտրոնի հասցեն՝ Վրաստան,  քաղաք Թբիլիսի, Դիղոմի, Չաչավա N5:

Վիրաբուժության ազգային կենտրոն կարող եք կապ հաստատել  քոլ-կենտրոնի օգնությամբ  (+995) 577 119 119 կամ  (032) 2 02 25 25 համարով:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: