Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի շնորհիվ ուռուցքաբանական հիվանդությունները բուժելու համար այլևս հարկավոր չէ մեկնել արտերկիր

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի շնորհիվ  ուռուցքաբանական հիվանդությունները բուժելու համար այլևս հարկավոր չէ մեկնել արտերկիր

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմուքը հագեցված է ուլտրա-ժամանակակից սարքավորուներով, կոմպլեկտավորված է պրոֆեսիոնալ և փորձառու կադրերով:

Վրաստանի քաղաքացիները բուժվելու նպատակով մեկնում են արտասահման , որտեղ էլ ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը շատ թանկ է: Վիրաբուժության ազգային կենտրոնի այս կարևոր ծրագիրը քաղաքացիներին հնարավորություն է տալիս բուժվելու սեփական հայրենիքում: Երկու կամ երեք անգամ ցածր գնով օգտվելու հնարավորություն ուռուցքաբանությունում գոյություն ունեցող ժամանակակից մեթոդներով, ինչի համար նախկինում ստիպված էին լինում մեկնել արտասահման: Կլինիկայի նպատակն է ուռուցքաբանական հիվանդի ամբողջ բժշկական ծառայությունը հասանելի դարձնել հայրենիքում:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքը հագեցված է համընդանուր հայտնի ամերիկյան Varian ընկերության ժամանակակից և մաքսիմալ կատարելագործված 2018 թվականի կլինիկական համարժեք (երկվորյակ), ճառագայթային արագացուցիչներով Truebeam–ով և Vitalbeam–ով, որոնք երաշխավորում են հիվանդների  անխափան բուժումը։

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքը ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելով ապահովում է հիվանդների համար անհատականացված, ապացույցների վրա հիմնված, բարձր ստանդարտի ճառագայթային թերապիայի կիրառումը: Ռադիոթերապիայի բաժանմունքի թիմի յուրաքանչյուր անդամի նպատակն է  հոգատար միջավայրում ձեզ առաջարկել կոնկրետ ձեր պահանջներին և կարիքներին հարմարեցված բուժման կուրսը:

Շատ կարևոր է կազմել հիվանդի բուժման տակտիկայի և ճառագայթման պլանավորումը: Այս գործընթացը ընթանում է մեր կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքի և արտերկրում աշխատող, այս  ոլորտում հաջողակի վրացի փորձագետների համատեղ համագործակցությամբ: Բուժման տակտիկայի և ճառագայթման պլանավորմանը մասնակցում են Էմորիի համալսարանի (Ատլանտա, ԱՄՆ) ռադիացիոն ուռուցքաբանական բաժանմունքի որակի բաժնի ղեկավար, պրոֆեսոր՝ Նաթիա Էսիաշվիլին և Իսպանիայի Genesis Care-ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտի առաջատար մասնագետ, ESTRO-ի միջազգային ռադիացիոն ուռուցքաբանների՝ հասարակության հետ հարաբերությունների կոմիտեի անդամ, Մուրսիայի համալսարանի ասոսացված պրոֆեսոր՝ Մայա Ջուղաշվիլին:

Ռադիթերապիայի բաժանմունքում կատարվում է. Կենտրոնական նյարդային համակարգի, գլխի, պարանոցի, թոքերի, կրծքի, ստամոքս-աղիքային տրակտի օրգանների, ուրոլոգիական և գինեկոլոգիական ուռուցքային հիվանդությունների, լիմֆոմաների և հեմատոլոգիական ուռուցքների, ոսկորի և փափուկ հյուսվածքների, մաշկի, գլխուղեղի և ոսկորների բազմաթիվ մետաստազների ռադիոթերապիա՝ օգտագործելով ճառագայթման ժամանակակից սարքավորումները ։ 3DCRT 3 եռաչափ կոնֆորմալ, IMRT ինտենսիվությամբ մոդուլացված, ծավալային մոդուլացված VMAT (RapidArc), RGRT շնչառության հետ սինխրոնացված ռադիոթերապիա.

Բուժման ամենօրյա ընթացակարգն ավարտվում է IGRT-ի (պատկերով առաջնորդվող ռադիոթերապիա) վերահսկությամբ, ինչը ապահովում է բուժման պլանավորման բարձր ճշգրությամբ իրականացումը: Պլանավորումը յուրաքանչյուր հիվանդի համար ավարտվում է բարձր որակով և անվտանգության նորմանները պահպանելով:

Մոտակա ապագայում վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի ծառայությանը կավելանա (SRS,SBRT) ռադիովիրաբուժությունը  և բրախիտերապիան, ինչը էլ ավելի կատարյալ կդարձնի այս ուղղությամբ հիվանդների բուժումը:

Վիրաբուժության ազգային կենտրոնը հարուստ ավանդույթներով բազմապրոֆիլ կլինիկա է, որտեղ ախորոշումը և բուժումը նորագույն սարքավորումներով և ժամանակակից ստանդարտներով է անցկացվում:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի պրոֆեսիոնալ թիմը հոգ է տանում Ձեր առողջության մասին:

Վիրաբուժության ազգային կենտրոնի հասցեն՝  քաղաք Թբիլիսի, Դիղոմի, Չաչավա N5:

Վիրաբուժության ազգային կենտրոն կարող եք կապ հաստատել  քոլ-կենտրոնի օգնությամբ  577 119119 կամ  2 02 25 25 համարով:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: