Ի՞նչ է ռադիոթերապիա և ինչու՞ է այն համարվում ժամանկակից ուռուցքաբանության բուժման հիմնական մեթոդներից մեկը

Ի՞նչ է ռադիոթերապիա և ինչու՞ է այն համարվում  ժամանկակից ուռուցքաբանության  բուժման հիմնական մեթոդներից մեկը

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքը ուռուցքաբանական հիվանդներին առաջարկում է ճառագայթային թերապիան նորագույն սերնդի բարձր տեխնոլոգիական ճառագայթային արագացուցիչներով:

Բաժանմունքը հագեցված է ամերիկյան Varian ընկերության ժամանակակից և կատարելագործած, 2018 թվականի Truebeam ճառագայթային արագացուցիչներով: Յուրաքանչյուր հիվանդի համար պլանավորվումը և բուժումը ավարտվում է բարձր որակով և անվտանգության նորմանները պաշտպանելով:

Մասնագետների թիմը և նրանց միջև հրավիրված փորձագետները ԱՄՆ-ից և Իսպանիայից (Էմորի համալասարան Ատլանտա, ԱՄՆ և Իսպանիայի Genesis Care-ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտ), համատեղ քննարկման և վերանայման հիման վրա հիվանդի համար անհատականորեն ընտրում են բուժման տակտիկան: Բուժման ընթացակարգը քննարկմանը և պլանավորմանը մասնակցում են տարբեր ոլորտի մասնագետներ:

Վիրաբուժության ազգային կենտրոնի այս նախագիծը Վրաստանի քաղաքացիներին տալիս է այն հնարավորությունը, որը թույլ է տալիս վրացի և օտարերկրյա բժիշկների պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ ստանալու ամերիկյան-եվրոպական ստանդարտի բուժում: Այն բուժումը, որի համար բնակչության մեծ մասը Վրաստանում մնալու փոխարեն արտասահման գնալն է նախընտրում:

Հարկ է նշել, որ ժամանակակից ուռուցքաբանության մեջ ռադիոթերապիան բուժման հիմնական մեթոդներից մեկն է, որի կիրառումն անհրաժեշտ է  հիվանդության տարբեր փուլերում գտնվող քաղցկեղով հիվանդների 70% -ին։

Ռադիացիոն թերապիան քաղցկեղի վրա գործում է տեղային, քաղցկեղի բջիջները վերացնելու նպատակով: Այն նշանակվում է հիվանդին ինչպես ռադիկալ (բուժման նպատակով), այնպես էլ նեոադյուվանտ (նախավիրահատական պատրաստման համար), ադյուվանտ (հետվիրահատական ժամանակ որպես օգնական թերապիա) և պալիատիվ (քաղցկեղից առաջացված սիմպտոմատիկան նվազեցնելու և կյանքի որակը բարելավվելու համար) ռեժիմով:

Ռադիոթերապիայի թիմի կազմը սերտորեն համագործակցում է, որպեսզի հիվանդը ստանա անվտանգ և որակյալ բուժում:

Այսպիսին է թիմի կազմը .

  • Ռադիացիոն ուռուցքաբանը նշանակում է և կառավարում է ռադիոթերապիան.
  • Բժշկական ֆիզիկոսը ապահովում է ռադիոթերապիայի ընթացքի որակը: Նա պատասխանատու է ռադիացիոն թերապիայի սարքավորումների կալիբրացիայի և ճշտգրտության համար։
  • Ռադիացիոն տեխնիկը ղեկավարում է հիվանդի ամենօրյա պրոցեդուրան, որպեսզի կազմված պլանը իրականացվի ճշգրտությամբ և համապատասխան դոզայով.
  • Ճառագայթային թերապիայի բուժքույրը ամենօրյա կապի մեջ է հիվանդի և նրան հոգ տանող անձի հետ: Կոմպենտենցիայի սահմաններում, հավաքում է տեղեկատվություն բուժման ընթացքում գտնվող հիվանդի վերաբերյալ (Սննդային ռացիոնը, օրվա ռեժիմը, անձնական հիգիենան,  բժշկի  նշանակումները կատարելը և այլն): 

Ռադիոթերապիայի մասին է մեր հետ խոսում վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբան, բրախիտերապևտ Լաշա Գոգինաշվիլին:

–  Պարոն Լաշա, ո՞ր դեպքում է անցկացվում ռադիոթերապիան:

Ձեզ հիշեցնում ենք, ռադիոթերապիան դա բուժման մի մեթոդ է, որի օգնությամբ իոնացնող ճառագայթումով ոչնչանում են  քաղցկեղային բջիջները:

Ռադիոթերապիան հաճախակի է օգտագործվում տարբեր լոկլիզացիայի ուռուցքաբանական հիվանդությունը բուժելու համար ինչպես ռադիկալ, այնպես էլ պալիատիվ նպատակով:

Ռադիոթերապիայի ընտրությունը շատ գործոներից է կախված։ Անհրաժեշտ է քննարկել յուրաքանչյուր կոնկրետ դեպք, որպեսզի այն բավարարի հետևյալ պոստուլատին. Բուժման ագրեսիվությունը չպետք է գերազանցի հիվանդության ագրեսիվությանը:

Ի՞նչ կարողեք ասել  վիրաբուժության ազգային կենտրոնի ճառագայթային արագացուցիչների մասին, որի միջոցով էլ անցեկացվում ռադիոթերապիան:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ճառագայթային արագացուցիչները ներկայացնում է բոլորից հայտնի ընկերություններից մեկը՝ «Վարիանի» երկու նորագույն, կլինիկական համարժեք երկվորյակ արագացուցիչները: Նրանց միջոցով հնարավոր է անց կացնել բուժումը՝ աշխարհում գոյություն ունեցող միջազգային ստանդարտները և նորագույն տեխնոլոգիաները օգտագործելով, միևնույն ժամանակ, նույնական կոնֆիգուրացիան ապահովում է հիվանդների անխափան ճառագայթումը, առանց բուժման պլանի փոփոխության և ճառագայթման ժամանակը երկարաձգելու:

Քաղցկեղի բուժման այլ մեթոդների հետ համեմատած, ինչ առավելություն ունի ռադիոթերապիան:

Որո՞նք են ռադիոթերապիայի առավելությունները քաղցկեղի բուժման այլ  մեթոդների հետ համեմատած:

Ի տարբերություն քիմիաթերապիայի այն բնութագրվում է տեղային ազդեցություն, ինչի պատճառով էլ համակարգային կողմնակի երևույթները մեզ չեն հանդիպում:

Ի տարբերություն վիրաբուժության, արտաքին ճառագայթային թերապիան ոչ ինվազիվ է, անեսթեզիա չի պահանջվում (հատուկ բացառություններից բացի) և ինչը բոլորից կարևոր է, նրա օգտագործման ժամանակ պահպանվում է թիրախային օրգանը:

Ինչպիսի՞ն է նախապատրաստման կարգը մինչև ռադիոթերապիան:

Ռադիոթերապիայի բուժումը սկսելու համար հարկավոր է մի քանի անհրաժեշտ և հետևողական քայլ անցնել, մասնավորապես. ՀՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) սիմուլացիա, եզրագծում, պլանավորում և դոզիմետրիա:

ՀՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) սիմուլացիա նշանակում է համակարգչային տոմոգրաֆիայի վրա հիվանդի դիրքավորումը օգտագործելով տարբեր իմոբիլիզացման սարքավորումները։

Եզրագծման ժամանակ բժշկի կողմից կատարվում է թիրախային ծավալների, այսինքն ճառագայթային և պաշտպանիչ օրգանների սահմանումը և յուրաքանչյուր օջախի պատկերումը համակարգչային տոմոգրաֆի վրա։:

Պլանավորումը դա բժշկի կողմից սահմանված թիրախային ծավալների վրա դոզայի հավասար բաժանումն է՝ առողջ օրգանները մաքսիմալ պաշտպանելու նպակատով:

Դոզիմետրիայի ժամանակ կատարվում է գնահատում, թե ինչքանով է հնարավոր հնարավոր բուժիչ սարքի միջոցով ծրագրով պլանավորած բուժումը ֆիզիկապես կատարել։

Ինչպե՞ս է ռադիոթերապիան ընթանում:

Օգտագործելով իմոբիլիզացման սարքավորումները, ճառագայման ժամանակ, հիվանդը մնում է ՀՏ  սիմուլացիայի համար սահմանված դիրքում: Նրա շուրջը պտտվում է բուժիչ սարքը և առանց որևէ կոնտակտի ճառագայթում է ընտրված թիրախային ծավալը:

–  Ի՞նչ տիպի բուժական միջոցառումներ են անցկացվում ռադիոթերապիայից հետո:

–  Ճառագայթային թերապիայի ընթացքում և նրանից հետո զարգացած կողմնակի ազդեցությունների բուժման համար հիվանդներին պետք է կոնկրետ նշանակումներ կատարել. Քսել հակաայրվածքների քսուքներ, օգտագործել անալգետիկ և հակասեպտիկ դեղամիջոցներ, պահտպանել կոնկրետ տիպի դիետա և այլն:

Վիրաբուժության ազգային կենտրոնում ճառագայթային բաժանմունքի ստեղծման օրվանից որակավորված բժշկական կադրերի և գերժամանակակից տեխնոլոգիաները օգտագործելով, շատ հիվանդներ ստացել են բարձրորակ բժշկական օգնություն:

Օրինակ կբերեմ 79 տարեկան հիվանդին, որի մոտ էլ մի քանի տարվա ընթացքում գլխի մեջ նշվում էր փոքր չափի ուռուցքներ : 2018  թվականի ապրիլին նրան վիրահատել են մեկ այլ կլինիկայում. Ճակատի ուռուցքի հեռացում: Նյութի մորֆոլոգիական հետազոտությամբ T բջիջներով հարուստ B բջիջային լիմֆոմա (այս քաղցկեղի բուժումը վիրահատական չէ, նրա կառավարելը կատարվում է քիմիա և ճառագայթային թերապիաներով): Վիրահատությունից 2 ամիս անց, վիրահատված  տարածքում, զարգացել է մեծ չափի խոց, որն էլ ծածկել է ամբողջ ճակատը, երկու ակնաբունը ( տեսողական նյարդերի ճնշում, ակնագնդերի արտափքում,  տեսողության խանգարումներ. Առկա էր մեկ աչքի կուրություն, երկրորդ աչքում տեսողության կրկնապատկում)։ Կար մետաստազ աջ ստործնոտային թքագեղձի մեջ և բորբոքային - ինֆիլտրատիվ փոփոխություններով տարածում դեպի աջ հայմորյան ծոց:

Մեր կլինիկա գալուն պես հիվնադը անտանելի ցավեր ուներ քաղցկեղից վնասված մասերում, ուժեղ թուլություն, աջ աչքում տեսոթության բացակայություն, իսկ ձախ աչքում նշվում էր տեսոթության կարկնկապատկում: Ինչպես նաև աջ ստործնոտային թքագեղձի մեծացում և ցավոտություն։

Վիրաբուժության ազգային կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքում 2018 թվականի հուլիսին և օգոստոսին կատարվել է ախտահարված օջախների ճառագայթում: Բուժման ընթացքում հիվանդը ազատվեց անտանելի ցավերից, վերոնշյալ քաղցկեղային խոցերը կիսով չափ կտճատվել էին: Բուժման ավարտին տեսողությունը վերադարձավ իր սկզբնական վիճակին, իսկ ակնագնդերը՝ անատոմիական գտնվելու վայր: Հայմորյան ծոցի, ճակատի և ակնաբների  ինֆիլտրացիան ու խոցը լավացան:

Միևնույն ժամանակ  անհետացան աջ ստործնոտային թքագեղձում գոյություն ունեցող մետաստազիկ օջախը: Հիվանդը տեղափոխվել է ուռուցքաբան-հեմատոլոգի մոտ, հետևյալ բուժումների համար:

Վիրաբուժության ազգային կենտրոնի հասցեն՝  քաղաք Թբիլիսի, Դիղոմի, Չաչավա N5:

Վիրաբուժության ազգային կենտրոնին կարող եք կապնվել  քոլ-կենտրոնի միջոցով  (+995) 577 119 119 կամ (032) 2 02 25 25 համարով:

Ձեզ համար խնդրահարույց ցանկացած հարցով  խորհրդատվության համար կարող եք կապվել վիրաբուժության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան, բրախիտերապևտ՝  Լաշա  Գոգինաշվիլիին  599 62 17 15 հեռախոսահամարով:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: