
«Հնարավորություն չեմ տա քաղցկեղին, որ նա ինձ հաղթի»
Ընտանեկան բժիշկի մոտ հերթական խորհրդատվության ժամանակ Մայքլը հայտնաբերել է, որ նրա PSA-ի ցուցանիշը նորմայից բարձր էր: Բժիշկը նրան խուրհուրդ տվեց պարզել պատճառը և նրան ուրոլոգի խորհրդատվություն նշանակեց: Ուրոլոգը ստուգեց PSA և նրան բիոպսիա արեց: Թեստի արդյունքների հիման վրա պարզվել է, որ 64 տարեկան Մայքլ ուներ վաղ ստադիայի շագանակագեղձի քաղցկեղ. Մայքլի համար լավ էր, որ քաղցկեղը ժամանակին հայտնաբերվեց, նախքան այն բացասական ազդեցություն կունենար իր օրգանիզմի վրա:
«Բժիշկներն ինձ առաջարկեցին երեք տարբերակ» - պատմում է Մայքլը: «Ես կարող էի բուժվել ռադիոթերապիայով կամ վիրահատություն անել, կամ էլ ընդհանրապես ոչ մեկը, սպասեի և հետևեի քաղցկեղի աճին: Որոշումը 100%-ով ես ինքս եմ ընդունել, որ ինձ բուժում հարկավոր չէր, քանի որ ես ինձ նորմալ էի զգում»:
Այնուամենայնիվ, Մայքլը միևնույն է սկսեց մտածել բուժման մասին, նա ուներ մոտիկ բարեկամության մեջ քաղցկեղի հիվանդության դեպք: «Ես կարդացի և ուսումնասիրեցի ռադիոթերապիայի տեխնոլոգիաների մասին» - պատմում է Մայքլը: «Ռադիոթերապիայի գաղափարը ավելի լավ էր հնչում, քանի որ վիրաբույժի միջամտությունը էլ հարկավոր չէր լինի: Այդ պատճառով էլ ես սկսեցի ճառագայթային բուժումը: Արդարացրեց և ընդհանրապես հոգնածություն չեմ զգացել և ոչ մի կողմնակի Էֆեկտներ չեմ ունեցել»:
Մայքլը իր բուժման ընթացակարգը անցել է “Varian“ ֆիրմայի գծային արագացուցիչի վրա, որի վրա էլ պատկերներով առաջնորդվող (iGRT), ինտենսիվությունը մոդուլացված ռադիոթերապիա (iMRT) անցկացրեցին: Ամեն աշխատանքային օր, 9 շաբաթվա ընթացքում, նա ստիպված էր անշարժ պարկեր արագացուցիչի սեղանի վրա iMRT ճառագայթահարման ժամանակ: «Բավականին արագ էին ինձ նկարում, առավելագույն 10 րոպեում: Ինձ միայն պարտավորվում էր մնալ անշարժ» - մեզ ասաց Մայքլը:
Անսպասելի էր թե՞ ոչ, որ նրա մոտ հայտնաբերեցին շագանակագեղձի քաղցկեղը:
«Իմ ընտանիքը ցավոք քաղցկեղի երկար պատմություն ունի, այնպես որ ես ենթադրում էի, որ մի օր էլ բժիշկը նման նորություն ինձ կհայտնի» - ասաց Մայքլը: «Ինչ խոսք, ռադիոթերապիայի ընթացակարգը անցկացնելու համար անհանգիստ էի, բայց ամեն ինչը մեկ շնչով եմ որոշել: Սովորաբար աշխատանքի գնում էի , ոչ մի օր բաց չեմ թողել և ոչ էլ գիտեին, որ բուժում էի ստանում»:
2009 թվականին Մայքլը ամբողջությամբ անցավ բուժման ընթացակարգը և դրանից հետո նա իրեն առողջ է զգում: