Բրախիտերապիան քաղցկեղի բուժումը հարվածային (Բարձր) դոզանով հնարավորինս կարճ ժամանակահատվածում

Բրախիտերապիան  քաղցկեղի բուժումը հարվածային (Բարձր) դոզանով հնարավորինս  կարճ ժամանակահատվածում

Բրախիտերապիան, նաև հայտնի է որպես կոնտակտային ռադիոթերապիա և հանդիսանում է ճառագայթային թերապիայի ուղղություններից մեկը:

Բրախիտերապիայի ժամանակ ռադիացիոն աղբյուրը տեղադրվում է անմիջապես քաղցկեղով վնասված օրգանի մեջ, այսինքն քաղցկեղի ներսում կամ քաղցկեղի մակերեսի վրա, համապատասխանաբար, այն ծածկում է ամբողջությամբ ուռուցքը: Այս ճանապարհով թիրախային ուղղությամբ ճիշտ ձևով է ճառագայթվում թիրախային օրգանը և մաքսիմալ պաշտպանված են մնում ուրիշ առողջ թե օրգանները թե հարակից հյուսվածքները: Ճառագայթման ինվազիվ մեթոդն է ներկայացնում:

Բրախիտերապիան հիմնականում անց է կացվում դիստանցիոն ճառագայթային թերապիայի հետ զուգակցված։ Բրախիտերապիան նշանակվում է ինչպես նեոադյուվանտ (ինքնուրույն), այնպես էլ ադյուվանտ (լրացուցիչ) ռեժիմում, ռադիկալ և պալիատիվ (կարգավիճակը թեթևացնելու համար) նպատակով, օրինակ, արյունահոսությունը դադարեցնելու և ցավը թեթևացնելու համար:

Ընթերացանողին հիշեցնում ենք, որ վիրաբուժության ազգային կենտրոնում հաջողությամբ է գործում ռադիո թերապիայի բաժանմունքը,որտեղ էլ բազմազան հիվանդներին արդեն իրականացվել է բարձր որակի ճառագայթային թերապիա՝ վրաց և օտարերկրյա մասնագետների հսկողության տակ:

Կլինիկայում  քաղցկեղով հիվանդների համար սա ևս մեկ կարևոր նորություն է, քանի որ  հնարավորություն ունենք հիվանդներին առաջարկել բրախիտերապիա բուժումը:

Վիրաբուժության ազգային կենտրոնի բրախիտերապիայի բաժինը հագեցվել է Elekta ընկերության արտադրանքի նորագույն 2019 թվականի Flexitron-HDR բարձր ճառագայթման դոզա ունեցող սարքավորումով, որի ռադիացիոն աղբյուրը հանդիսանում է Iri-192-ը: Սարքավորումը տարբերվում է իր կատարելագործված, արագ և ճշգրիտ 3D պլանավորման համակարգով:

Բրախիտերապիայի սարքի առավելությունն է նոր և կլինիկական կատարելագործած ապլիկատորները, որոնց միջոցով էլ բրախիտերապևտը մաքսիմալ ընդգրկում է քաղցկեղով վնասված տարածքը: Իսկ ամենակարևորը այն է, որ բոլոր ապլիկատորները ունեն մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի սպեցիֆիկացում, ինչը տալիս է հնարավորություն, որպեսզի բրախիտերապիայի յուրաքանչյուր ընթացակարգի պլանավորումը կատարվի մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի պատկերները օգտագործելով: Միայն այդպիսի կատարյալ պլանավորմամբ է  հնարավոր IIB-IIIA-IIIB-IVA փուլի քաղցկեղի ռադիկալ բուժումը:

Բրախիտերապիայի մասին մեզ հետ խոսում է վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի ռադիացիոն ուռուցքաբան, բրախիտերապևտ ԻրինաՋոբավան:

– Տիկին Իրինա, վիրաբուժության ազգային կենտրոնում ի՞նչ տիպի քաղցկեղի վրա է անցկացվում բրախիտերապիան:

   Մենք սկսում ենք բոլոր լոկալիզացիայի քաղցկեղի բուժումը. Բրախիտերապիան կարող է կոմբինացվել տելեթերապիայի հետ կամ ինքնուրույն:

Այդ լոկալիզացիաներն են.

  • Արգանդի վզիկի, արգանդի մարմնի, հեշտոցի, վուլվայի  IA-IB,IC-IIA,IIB,IIC_IIIA,B,C- IVA փուլի քաղցկեղ.
  • Շագանակագեղձի քաղցկեղ (HDR բրախիտերապիա).
  • Մաշկի քաղցկեղներ.
  • Փափուկ հյուսվածքներ (Սարկոմա).
  • Գլխի և պարանոցի քաղցկեղները  ու մասնավորապես, լեզվի, շուրթերի, այտերի, քիթ ըմպանային քաղցկեղ.
  • Կերակրափողի քաղցկեղ (Պալիատիվ բրախիտերապիա արունահոսությունը դադարեցնելու կամ քաղցկեղային ստենոզների ժամանակ).
  • Անալ հատվածի և ուղիղ աղիքի ամպուլյար հատվածի քաղցկեղ.
  • Բրոնխի քաղցկեղ (Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով).
  • Նաև կուրցքի քաղցկեղի boost բրախիտերապիա լրացուցիչ և APBI-HDR բրախիտերապիա՝ մենաթերապիա: Թվարկածներից երկուսն էլ հյուսվածքի ներսում բրախիտերապիայի տեսակներ են:

Պրոցեդուրան իրականացվում է օրը մեկ կամ երկու անգամ: Բուժման ամբողջ կուրսը ներառում է 1-ից մինչև 5 պրոցեդուրա: Իհարկե, այս ամեն ինչը կախված է ուռուցքի տեղայնացումից, փուլի և բուժման մեթոդից:

– Ինչպիսի՞ առավելություններով է տարբերվում բրախիտերապիան:

– Բրախիտերապիայի գլխավոր առավելություններն են.

  • Բարձր կենսաբանական էֆեկտ (բարձր դոզայի ռադիացիայի նկատմամբ քաղցկեղի  բջիջների զգայունություն);
  • Բարձր դոզայի ռադիացիայի արագ ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա.
  • Քաղցկեղի կատարյալ վերահսկողություն.
  • Շրջակա առողջ բջիջների նվազագույն ռադիացիոն վնասում։
  • Մեկ օրյա պրոցեդուրա (ընդհանուր պրոցեդուրաների նվազություն):

– Կարող եք նկարագրել ընթացքը թե ինչպե՞ս է անցնում բրախիտերապիան:

 Բրախիտերապիան ամբուլատոր միջոցառում է, այսինքն հիվանդը կլինիկայում մնում է միայն մի քանի ժամ: Պրոցեդուրան ավարտելուց հետո նա կարող է գնալ տուն:

Մինչ բրախիտերապիա պրոցեդուրան հիվանդը  մի քանի փուլ է անցնում.

  1. Հիվանդի պատրաստումը (Պրեմեդիկացիա).
  1. Բրախիտերապիա պրոցեդուրան անցնում է համապատասխան անզգայացումից հետո  ընդհանուր, տեղային, ռեգիոնալ անեսթեզիայով: Անզգայացման տեսակը կախված է նրանից, թե որ  լոկալիզացիայի վրա է իրագործվում բուժումը:
  2. Ռադիացիոն ուռուցքաբանը թիրախային օրգանի մեջ, կոնկրետ քաղցկեղի մեջ կամ նրա մակերեսի վրա է տեղադրում հատուկ ասեպտիկ ապլիկատորներ,  պահպանելով հակասեպտիկայի բոլոր կանոնները, տեսողական և ուլտրաձայնային հսկողության տակ. 
  3. Նախնական պլանավորումը իրագործվում է հիմնվելով  ռենտգենոլոգիական (համակարգչային տոմոգրաֆիա կամ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա) պատկերի վրա:  Ճառագայթվող տարածքի մաքսինալ ընդգրկումը ապահովելու համար բժիշկը և ֆիզիկոսը  նախօրոք ստեղծում են վիրտուալ պլան՝  համապատասխան ռենտգենոլոգիական պատկերը մշակելով: Տեղադրված ապլիկատորների 3D  պլանավորումը ի նկատի ունի թիրախային ծավալի մաքսիմալ ընդգրկում և շուրջակա առողջ կառուցվածքների մաքսիմալ պաշտպանում։
  1. Բուժական ճառագայթումը տևում է մոտավորապես 5-10 րոպե: Ճառագայթման ընթացքում հիվանդը վերահսկվում է տելե և աուդիո հսկիչներով:

– Ի՞նչ կարող եք ասել բրախիտերապիայի ինվազիվ մեթոդների մասին:

 Ըստ աղբյուրի տեղակայման բրախիտերապիայի ընթացակարգերն են․

  • Խոռոչի ներսում – ուղիների ներսում.
  • Ինտերստիցիալ (հյուսվածների ներսում).
  • Ինտրալյումինալ  (լուսանցքի ներսում). 
  • Էնդովասկուլյար. 
  • Կոնտակտային այսինքն`մակերեսային (մաշկի և փափուկ հյուսվածքների քաղցկեղների ժամանակ):

Վերևում նշվածից բոլոր մեթոդները ինվազիվ են, որի ժամանակ էլ ապլիկատոր տեղադրելը կատարվում է անմիջապես քաղցկեղով վնասված օգանի մեջ կամ նրա վրա:

 Բրախիտերապիայով բուժվելուց հետո ինչպիսի՞ն է վերականգնողական ընթացքը:

 Բրախիտերապիա պրոցեդուրայից հետո հիվանդը կլինկայում մնում է միայն մի քանի ժամով  և հետո դուրս է գրվում տուն բժիշկի համապատասխան խարհրդատվությամբ:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: