
Կլինիկայի պաշտոնական փորձագետ՝ Մայա Ջուղաշվիլի-Էրնանդեսը հերթնական աշխատանքային այցով էր այցելել վիրաբուժության ազգային կենտրոնը:
Տիկին Մայան Իսպանիայի Genesis Care–ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտի առաջատար մասնագետ է, ESTRO-ի միջազգային ռադիացիոն ուռուցքաբանների հասարակությունների հետ հարաբերությունների կոմիտեի անդամ և Մուրսիայի համալսարանի ասոցացված պրոֆեսոր է:
Ռադիոթերապիայի բաժանմունքում ուռուցքային հիվանդների բուժման տակտիկան սահմանվում է Tumor Board–ի (թիմ կազմված տարբեր մասնագետներից) համատեղ քննարկման և դիսկուսիայի հիման վրա և տիկին Մայան այս թիմի կարևոր անդամներից մեկն է:
Աշխատանքային այցի սահմաններում, վիրաբուժության ազգային կենտրոնի կազմակերպությամբ, քաղցկեղով հիվանդները ճառագայթային թերապիայի հարցերում պրոֆեսորի անվճար խորհրդակցությամբ օգտվեցին: Նաև բուժման ընթացքում գտնվող հիվանդներին տրվեց մի շարք օգտակար խորհրդատվական առաջարկներ:
Տիկին Մայան ռադիոթերապիայի բաժանմունքի թիմի հետ միասին գնահատեց անցած ժամանակահատվածը՝ կլինիկայի տնօրենի հետ և ռադիոթերապիայի բաժանմունքի վարիչի հետ խոսեց ապագա ծրագրերի մասին:
Ընթերցողներին հիշեցնում ենք, որ կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքում վրացի, իսպանացի և ամերիկացի ուռուցքաբանները ուռուցքաբանական հիվանդությունները ժամանակակից մեթոդներով են բուժում:
Քաղցկեղի դեմ պայքարը վիրաբուժության ազգային կենտրոնի օգնությամբ շատ ավելի հեշտ է:
Վիրաբուժության ազգային կենտրոն կարող եք կապ հաստատել քոլ-կենտրոնի օգնությամբ (+995) 577 119 119 կամ (032) 2 02 25 25 համարով:
Մաղթում ենք Ձեզ առողջություն: