Ռադիոթերապիայի բաժանմունքը «Ավերսի կլինիկայի» ներկայացուցիչներին ներկայացրեց ուռուցքաբանության ժամանակակից կառավարման սկզբունքները

Ռադիոթերապիայի բաժանմունքը «Ավերսի կլինիկայի» ներկայացուցիչներին ներկայացրեց  ուռուցքաբանության ժամանակակից կառավարման սկզբունքները

«Ավերսի կլինիկայի» ներկայացուցիչները այցելել են վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունք: Բաժանմունքի վարիչը և ռադիացիոն ուռուցքաբանները հյուրերին ներկայացրեցին ուռուցքաբանության ժամանակակից կառավարման սկզբունքները:

Վիրաբուժության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Լաշա Բազաձեն ներկա գտնվող հասարակությանը ներկայացրեց ֆոտո նյութերը անձնական արխիվից: Նկարներից տեսան թե ինչպես էր փոխվում ենթակառուցվածքը և ինչպես էր կառուցվում ճառագայթային արագացուցիչների համար հատկացված բունկերները, արտասահմանում աշխատող  հաջողություն ունեցող ուռուցքաբանների այցի ընթացքում արված կադրերը և այլն:

Գլխավոր տնօրենը «Ավերսի կլինիկայի» բժիշկներին բացատրեց ուռուցքային հիվանդների ախտորոշման և բուժման մեթոդները: Պատմեց Tumor Board–ի մասին: Պարզեց, որ բաժանմունքում աշխատանքով են զբաղված աշխատակիցները, որոնք էլ կրթություն են ստացել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարաններում:

«Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի յուրաքանչյուր  աշխատակիցը առաջնորվում է խիստ սահմանված միջազգային ուղեցույցներով: Ռադիոթերապիայի բաժանմունքում այսպես կոչված բժշկական տուրիզմը հաջողությամբ է իրականացվում: Կլինիկայում ուռուցքաբանական հիվանդությունները բուժում են ինչպես Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա հիվանդներին: Բուժման տակտիկայի և ճառագայթման պլանավորումը կազմելու համար մասնակցում են Էմորի համալսարանի ռադիացիոն ուռուցքաբանության բաժանմունքի որակի բաժնի ղեկավար՝ պրոֆեսոր Նաթիա Էսիաշվիլին և Իսպանիայի Genesis Care-ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտի առաջատար մասնագետ, ESTRO-ի միջազգային ռադիացիոն ուռուցքաբանների հասարակությունների հետ հարաբերությունների կոմիտեի անդամ, Մուրսիայի համալսարանի ասոցացված պրոֆեսոր՝ Մայա Ջուղաշվիլի-Էրնանդեսը: Ուրախ եմ ձեզ հայտնել, որ շատ շուտով վիրաբուժության ազգային կենտրոնը կհագեցվի Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային ոլորտում առաջին, թվային պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայով (PET/CT)», - հայտնեց պարոն Լաշան:

Հյուրերն այցելեցին ռադիոթերապիայի բաժանմունքը, նաև ամերիկյան Varian ընկերության  գերժամանակակից և մաքսիմալ կատարելագործված, կլինիկական համարժեք (երկվորյակ), նորագույն ճառագայթային արագացուցիչները:

Հատուկ միջոցառման համար ռադիոթերապիայի բաժանմունքի  ռադիացիոն  ուռուցքաբան, բրախիտերապևվտ՝  Իրինա Ջոբավան և Լաշա Գոգինաշվիլին ներկայացրեցին և վերանայեցին որոշ հետաքրքիր կլինիկական դեպքեր:

Մինչև ճառագայթային թերապիան և ճառագայթային թերապիայից հետո անցկացված վերահսկիչ պատկերապատման հետազոտությունները հաստատում են, որ ռադիացիոն ուռուցքաբանությունը, ճառագայթային թերապիան քաղցկեղին կառավարելու բոլորից արդյունավետ և ժամանակակից մեթոդն է:

Հարկ է նշել, որ ժամանակակից ուռուցքաբանության մեջ ճառագայթային թերապիան բուժման հիմնական մեթոդներից մեկն է, որի կիրառումը անհրաժեշտ է քաղցկեղի դեմ պայքարելու համար տարբեր փուլում գտնվող հիվանդների նվազագույնը 50%–ին։

Բրախիտերապիան  (հայտնի է ինչպես կոնտակտային ռադիոթերապիա) ճառագայթային թերապիայի ուղղություններից մեկն է:

Բրախիտերապիայի ժամանակ ռադիացիոն աղբյուրը տեղադրվում է անմիջապես քաղցկեղով վնասված օրգանի մեջ, այսինքն քաղցկեղի ներսում կամ քաղցկեղի մակերեսի վրա, հետևաբար այն ծածկում է ուռուցքը ամբողջությամբ: Այս եղանակով թիրախային ուղղությամբ ճիշտ ձևով ճառագայթվում է թիրախային օրգանը և մաքսիմալ պաշտպանված են մնում հարակից առողջ օրգաները և հյուսվածքները: Ներկայացնում է ճառագայթման ինվազիվ մեթոդը:

Եթե ցանկանում եք ավելին իմանալ բրախիտերապիայի մասին, խնդրում ենք,  անցեք հղումով:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: