Ճառագայթային թերապիան վիրաբուժության ազգային կենտրոնում – կլինկայում ռադիոթերապիայի բաժանմունքում պրեզենտացիա անցկացվեց

Ճառագայթային թերապիան վիրաբուժության ազգային կենտրոնում – կլինկայում ռադիոթերապիայի բաժանմունքում պրեզենտացիա անցկացվեց

Վիրաբուժության ազգային կենտրոնում անցկացվեց ռադիոթերապիայի բաժանմունքի պրեզենտացիա:

Միջոցառմանը ներկա էին գտնվում Ավերսի ցանցի տոպ-մենեջեր, կլինիկական տնօրենները և առաջատար բժիշկները: Կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքը պրեզենտացիայի համար տոնական էր զարդարված: Հյուրերին բաժանեցին ֆլայերներ և գրքեր, որտեղ ծավալուն տեղեկություններ է կլինիկայի ծառայությունների, բժիշկների, բժշկական սարքավորումների և բաժանմունքի մասին:

Վիրաբուժության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Լաշա Բազաձեն ներկա գտնվող հասարակությանը ներկայացրեց ֆոտո նյութը, որտեղ պարզորեն երևում էր թե ինպես է փոխվում ենթակառուցվածքը բաժանմունքում,ինչպես էր կառուցվում ճառագայթային արագացուցիչների համար նախատեսված տարածքը, կտեսնեք ուլտրա ժամանակակից սարքավորումների տեղադրման ընթացքը, արտասահմանում աշխատող հաջողություն ունեցող ուռուցքաբանների այցը, որոնք պատկերված են կադրերում և այլն:

Հյուրերը զննեցին Varian ամերիկյան ընկերության գերժամանակակից 2018-19 թվականի  ճառագայթային արագացուցիչները:

Ներկա գնտվող հասարակությանը իր ելույթով դիմեց վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի վարիչ Բերսիկ Սոկուրաշվիլին:

Նրա պրեզենտացիան նվիրված էր ռադիացիոն ուռուցքաբանությանը կլինկայում: Պարզաբանեց, թե պլանավորման որ ժամանակակից մեթոդներն են օգտագործում, ինչպես է  անցկացվում ճառագայթային թերապիան, որ բաժանմունքում գոյություն ունեցող թիմային աշխատելու սկզբունքը ամենակարևորն է ուռուցքաբանության մեջ:

Խոսեց արտասահմանյան աջակցության մասին, օտարերկրից հրավիրված փորձագետների մասին: Ինչպես հայտնեց պարոն Բեսոն, բուժման տակտիկան և ճառագայթման պլանավորումը կազմելու համար մասնակցում են Էմորիի համալսարանի (Ատլանտա, ԱՄՆ) ռադիացիոն ուռուցքաբանության բաժանմունքի որակի բաժնի վարիչ, պրոֆեսոր Նաթիա Էսիաշվիլին և Իսպանիայի Genesis Care-ի միջազգային ռադիացիոն ուրուցքաբանների հասարակությունների հետ հարաբերությունների կոմիտեի անդամ, Մուրսիայի համալսարանի ասոցացված պրոֆեսոր՝ Մայա Ջուղաշվիլի-Էրնենդեսը:

Ռադիոթերապիայի բաժանմունքի ռադիացիոն ուռուցքաբաները, բրախիտերապևտները Իրինա Ջոբավան և Լաշա Գոգինաշվիլին մի քանի հետաքրքիր դեպքեր ներկայացրեցին:

Մինչև թերապիան և ճառագայթային թերապիայից հետո նկարահանած ֆոտո նյութերը հստակ ցույց են տալիս, թե որքանով է արդյունավետ բուժման այս մեթոդը, քանի որ նկարներում, որտեղ  բուժման ավարտի փուլն է արտացոլված, քաղցկեղը բացակայում է, հիվանդը բուժվել է:

Քննարկված էր ուռուցքային-գինեկոլոգիական, կոկորդ-փականի, կերակրափողի, ուղիղ աղիքի, մաշկի քաղցկեղի կլինիկական դեպքերը, հիվանդությունների ախտորոշումը և բուժման մեթոդները:

Հարկ է նշել, որ վիրաբուժության ազգային կենտրոնում հաջողված իրականացվում է այսպես կոչված բժշկական տուրիզմը և ուռուցքաբանական հիվանդությունները բուժելու համար կլինկայում այցելում են ոչ միայն Վրաստանի քաղաքացիները, այլ նաև օտարերկացիները:

Պրեզենտացիայի ժամանակ նաև մի քանի օտարերկրյա հիվանդի դեպք էր ներկայացրած: Կլինիկայի ռադիացիոն ուռուցքաբանը ճառագայթային թերապիայով նրանց հաջողությամբ բուժեց:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմուքը հիվանդներին առաջարկում է ճառագայթային թերապիան նորագույն սերնդի բարձր տեխնոլոգիական ճառագայթային արագացուցիչներով:

Վիրաբուժության ազգային կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքը ժամանակակից սարքավորումները օգտագործելով հիվանդների համար անհատականացված, բժշկական ապացույցների վրա հիմնավորված, բարձր ստանդարտի ճառագայթային թերապիայի անցկացնելն է ապահովում:

Ճառագայթային թերապիայի բաժանմունքի մասնագետների թիմը և նրանց միջև ԱՄՆ-ից և Իսպանիայից հրավիրված փորձագետները, համատեղ քննարկման և վերանայման հիման վրա, հիվանդների համար անհատական ընտրում են բուժման տակտիկան: Բուժման ընթացքի քննարկման և պլանավորման մեջ մասնակցում են տարբեր ոլորտների մասնագետներ:

Վիրաբուժության ազգային կենտրոնի այս ծրագիրը Վրաստանի քաղաքացիներին տալիս է  հնարավորություն, որպեսզի վրացի և օտարերկրացի բժիշկների և պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ ստանան Ամերիկա-եվրոպական ստանդարտով բուժում: Այն բուժումը, որի համար բնակչության մեծ մասը կնախընտրի Վրաստանում մնալ քան գնալ արտասահման:

Հարկ է նշել, որ ժամանակակից ուռուցքաբանության մեջ ճառագայթային թերապիան բուժման հիմնական մեթոդից մեկն է, որը անհրաժեշտ է օգտագործել քաղցկեղի դեմ պայքարի տարբեր փուլերում հիվանդների առնվազն 50% -ին։

Մաղթում ենք Ձեզ առողջություն: