Էմորի համալսարանի պրոֆեսորի այցը վիրաբուժության ազգային կենտրոնում կարևոր է ուռուցքաբանական հիվանդների համար

Էմորի համալսարանի պրոֆեսորի այցը վիրաբուժության ազգային կենտրոնում  կարևոր է ուռուցքաբանական հիվանդների համար

Վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունք այցի ժամանակ Էմորի համալսարանի պրոֆեսորը ներկայացել է իր ելույթով։

Վիրաբուժության ազգային կենտրոն այցելեց ռադիոլոգիայի և միջուկային բժշկության լիարժեք պրոֆեսոր, Էմորի համալսարանի Գրեիդի հոսպիտալի միջուկային բժշկության բաժանմունքի տնօրեն Ռագուվեր Հալկարը:

Նա իր զեկույցը նվիրվեց ժամանակակից ուռուցքաբանության մեջ պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի դերի մասին:  Խոսելուն պես նա առավելապես  ընդգծում է պոզիտրո-էմիսիոն տոմոգրաֆիան այլ ախտորոշիչ ուսումնասիրությունների հետ համեմատելով, թե ինչու է PET/CT (Պետ Կատե) համարվում ուռուցքաբանության մեջ որպես ոսկե ստանդարտ, քաղցկեղի ախտորոշման մեջ որպես այլընտրանքային մեթոդ:

Կլինիկայի գլխավոր տնօրեն Լաշա Բազաձեն, ռադիոթերապիայի բաժանմունքի ղեկավար Բեսիկ Սոկուրաշվիլին և ռադիոթերապիայի բաժանմունքի ճառագայթային թերապևտ, միջուկային բժշկության մասնագետ Շորենա Էսիաշվիլին Պարոն Ռագուվերին ցույց տվեցին վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը:

Պրոֆեսորը նշեց, որ վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է ուլտրա ժամանակակից բժշկական սարքավորումներով և Վրաստանում ապրող քաղցկեղով հիվանդներին կլինիկան ախտորոշման և բուժման համար առաջարկում է ծառայության ամբողջ սպեկտրը:

Կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքում ունենք նորություն – շատ շուտով վիրաբուժության ազգային կենտրոնը կունենա պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա՝ վերջին սերնդի թվային սարք: Քաղցկեղով հիվանդների համար Էմորի համալսարանի պրոֆեսորի այցի կարևորությունը նրանում է, որ նա իր ամբողջ աջակցությունն է հայտնում վիրաբուժության ազգային կենտրոնին, կհամագործակցի կլինիկայի ռադիոթերապիայի բաժանմունքի հետ, յուրաքանչյուր բարդ, ուռուցքային  կլինիկական դեպքերը կքննարկի վրացի մասնագետների հետ:

Հարկ է նշել, որ Ռեգուվեր Հալկարը 35 տարուց ավել զբաղվում է միջուկային բժշկությամբ, համապատասխանաբար, ուռուցքաբանության մեջ նրա կողմից արած ներդրումը անգնահատելի է: Էմորի համալսարանը հենց պարոն Հալկարի ղեկավարությամբ հագեցվել է աշխարհում երկրորդ Պետ-սկաներով։

Ի՞նչ է պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան:

PET/CT (Պետ ԿՏ) մարդու օրգանիզմը հետզոտում է ամբողջությամբ: Հիմնականում օգտագործվում է ուռուցքաբանության մեջ, թեև վերջին տարիներին գրանցվել են շատ նոր իզոտոպներ, որի միջոցով էլ կատարվում է սրտի և նյարդային համակարգի ավելի մանրամասն և ֆունկցիոնալ հետազոտություն, նաև թաքնված վարակի օջախների հայտնաբերման համար: Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան իրենից ներկայացնում է հետազոտության ֆունկցիոնալ մեթոդ: Այն մեր օրգանիզմում ցույց է տալիս մետաբոլիկ փոփոխությունները: Իսկ մետաբոլիկ փոփոխությունները միշտ նախորդում են մորֆոլոգիականին, հետազոտության հենց այս մեթոդների միջոցով է հնարավոր ախտորոշել  քաղցկեղը վաղ փուլում: Այս ամենակարևոր հետազոտությամբ հնարավոր է որոշել ուռուցքային հիվանդության փուլը, ստանալ քաղցկեղի  տարածման ճիշտ անատոմիական և ֆունկցիոնալ պատկերը: PET/CT-ը միևնույն ժամանակ օգտագործվում է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հետևանքները գնաատելու համար: Այս հետազոտության արդյունքում գրեթե 36%-ով փոխվում է բուժման տակտիկան:

Ընթերցողին հիշեցնում ենք, որ վիրաբուժության ազգային կենտրոնում է գործում ֆունկցիոնալ է ռադիոթերապիայի բաժանմունքը: Բաժանմունքում քաղցկեղով հիվանդները հնարավորություն ունեն անցնելու ճառայթային թերապիան նորագույն սերնդի բարձր տեխնոլոգիական ճառագայթային արագացուչիչներով:

Ռադիոթերապիայի բաժանմունքում բուժման մեթոդը վրացի մասնագետների հետ միասին ընտրում են փորձագետները հրավիրված ԱՄՆ-ից (Էմորի ամալսարան, Ատլանտա) և Իսպանիայից (Genesis Care-ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտ):

Վիրաբուժության ազգային կենտրոնի հասցեն՝  քաղաք Թբիլիսի, Դիղոմի, Չաչավա N5:

Վիրաբուժության ազգային կենտրոն կարող եք կապ հաստատել  քոլ-կենտրոնի միջոցով  (+995) 577 119 119 կամ (032) 2 02 25 25 համարով:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: