
PET/CT, այսինքն պոզիտրոն-էմիսիոն տոմոքրաֆիան միջուկային բժշկության հետազոտության մեթոդ է, որ բացառիկ դեր ունի քաղցկեղի ախտորոշման մեջ:
Մինչ օրս, այս հետազոտությունը (ՊԵՏ ԿՏ) ոսկե ստանդարտ է ուռուցքաբանությունում, որի արդյունքում մոտավորապես 36%–ով է փոխում բուժման տակտիկան:
Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան բարձր տեխնոլոգիական, համակցված արտադրանք է, քանի որ համակարգը կատարում է միաժամանակ երկու հետազոտության –պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա և համակարգային տոմոգրաֆիա, հետևաբար, վերջնական երկու շատ կարևոր հետազոտության տվյալների ամփոփում է կատարվում:
Հարկ է նշել, որ նշված մեթոդով քաղցկեղի ախտորոշման ժամանակ ստացվում է քաղցկեղի տարածման առավել ճշգրիտ անատոմիական և ֆունկցիոնալ պատկերի նկարը։ Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայով ամբողջությամբ հնարավոր է հայտնաբերել շատ փոքր չափսի քաղցկեղը հայտնաբերել:
Առանց պոզիտրոն-Էմիսիոն տոմոգրաֆիայի հնարավոր չէ կատարել ճիշտ ախտորոշում, հետևաբար ճիշտ բուժման տակտիկա ընտրել:
Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայով հնարավոր է.
- Ուռուցքաբանական հիվանդության տարածման որակի որոշումը.
- Մետաստազների ընթացքի առաջնային օջախի որոշումը.
- Բարորակ և չարորակ ուռուցքների դիֆերենցումը.
- Քիմաթերապիայի, ճառագայթային թերապիայի արդյունավետության գնահատումը.
- Պարտադիր է նույնիսկ այն դեպքում, երբ անհրաժեշտ է ընտրել բիոպսիայի համար ճիշտ լոկալիզացիան
- Անհրաժեշտ է ինչպես ախտորոշման համար առաջնային փուլում, այնպես էլ բուժման ժամանակ և բուժումը ավարտելուց հետո.
- Օգնում է ճառագայթային թերապիայի պլանավորմանը և այլն:
Շատ շուտով վիրաբուժության ազգային կենտրոնը կհագեցվի Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային ոլորտում առաջին, թվային Պետ ԿՏ-ով:
Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի մասին մեզ հետ խոսեց վիրաբուժության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի ճառագայթային թերապևվտ, միջուկային բժշկության մասնագետ Շորենա Էսիաշվիլին:
– Որ օրգանների հետազոտության համար են օգտագործում Պետ ՀՏ:
– PET/CT (Պետ ԿՏ) մարդու օրգանիզմը ամբողջությամբ է հետազոտում: Հիմնականում օգտագործվում է ուռուցքաբանության մեջ,
Սակայն վերջին տարիներին գրանցվել են շատ նոր իզոտոպներ, որի միջոցով էլ կատարվում է սրտի և նյարդային համակարգի ավելի մանրամասն և ֆունկցիոնալ հետազոտություն: Սրտի դեպքում հնարավոր է իշեմիայի որակի սահմանումը, իսկ նյարդաբանության մեջ դեմենցիաների, Պարկինսոնի հիվանդությունների, էպիլեպտիկ տարբեր ձևերի, գլխուղեղի ուռուցքների ախտորոշումը:
–Պետ ՀՏ-ն ի՞նչ առավելություններով է տարբերվում:
– PET/CT(Պետ ԿՏ) հանդիսանում է ֆունկցիոնալ հետազոտության մեթոդ: Նա մեզ ցույց է տալիս մետաբոլիկ փոփոխությունները օրգանիզմի մեջ: Մետաբոլիկ փոփոխություններն էլ միշտ նախորդում են մորֆոլոգիականին։ Այս հետազոտության մեթոդով է հնարավոր ուռուցքային հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում:
Այս ամենակարևոր հետազոտությամբ որոշում ենք ուռուցքային հիվանդության փուլը, ստանում ենք քաղցկեղի տարածման ճշգրիտ անատոմիական և ֆունկիոնալ պատկերը: PET/CT միևնույն ժամանակ օգտագործվում է քիմիա և ճառագայթային թերապիայի արդյունքները գնահատելու համար: Այս հետազոտության արդյունքում մոտավորապես 36%–ով է փոխում բուժման տակտիկան:
– Ինչպե՞ս է անցկացվում PET-CT հետազոտությունը:
–Պետ ՀՏ –ն ոչ ինվազիվ ախտորոշիչ միջոց է: Հիվանդը ներերակային է ընդունում իզոտոպը: Մեկ ժամում է կատարվում հիվանդի հետազոտությունը: Ցածր դոզավորման համակարգչային տոմոգրաֆով ամբողջ մարմնի հետազոտության ժամանակը կազմում է առավելագույնը 20 րոպե:
Ընթերցողին հիշեցնում ենք, որ վիրաբուժության ազգային կենտրոնում գործում է ֆունկցիոնալ է ռադիոթերապիայի բաժանմունք: Բաժանմունքում քաղցկեղով հիվանդները հնարավորություն ունեն անցնելու ճառագայթային թերապիա նորագույն սերնդի բարձր տեխնոլոգիական ճառագայթային արագացուցիչներով: Ռադիոթերապիայի բաժանմունքում բուժման մեթոդը վրացի մասնագետների հետ միասին են ընտրում փորձագետները հրավիրված են ԱՄՆ-ից (Էմորի համալսարան, Ատլանտա) և Իսպանիայից (Genesis Care-ի ուռուցքաբանության բազմամասնագիտական ինստիտուտ): Հետևաբար, վիրաբուժության ազգային կենտրոնում Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու Ամերիկա-եվրոպական չափանիշի բուժումից:
Ձեզ համար խնդրահարույց, ցանկացած հարցով խորհրդատվության նպատակով կարող եք կապվել վիրաբուժության ազգային կենտրոնի ճառագայթային թերապևտ Շորենա Էսիաշվիլիին 577 67 17 89 հեռախոսահամարով:
Վիրաբուժության ազգային կենտրոնի հասցեն՝ քաղաք Թբիլիսի, Դիղոմի, Չաչավա N5:
Վիրաբուժության ազգային կենտրոն կարող եք կապ հաստատել քոլ-կենտրոնի միջոցով 577 119119 կամ 2 02 25 25 համարով:
Մաղթում ենք Ձեզ առողջություն: