Վիրաբուժության ազգային կենտրոնի «Նոր կյանք» կլինիկայում յուրաքանչյուր ամիս անց է կացվում երիտասարդ ուռուցքաբանների կազմակերպված հանդիպում՝ ասոցիացիայի հովանու ներքո

Վիրաբուժության ազգային կենտրոնի  «Նոր կյանք»  կլինիկայում յուրաքանչյուր ամիս անց է կացվում երիտասարդ ուռուցքաբանների կազմակերպված  հանդիպում՝ ասոցիացիայի հովանու ներքո

Միջոցառման անմիջական մասնակիցներից ու բանախոսներից կլինեն ճառագայթային թերապիայի ամերիկացի փորձագետներ Էմորի համալսարանից:

Հանդիպման նյութը՝  «Ուռուցքաբանական հիվանդությունների բազմամասնագիտական կառավարումը և նրա ազդեցությունը բուժման վերջնական արդյունքի վրա»:

Հադիպման օրակարգը.

  • 18:00 – Հանդիպման բացում.
  • 18:10 – Օնկո-ուրոլոգիական հիվանդությունների ռադիոթերապևտիկ բուժում՝ պրոֆեսոր Պիտեր Ջոնստոն. 
  • 18:30 – Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների ռադիոթերապևտիկ բուժում՝ պրոֆեսոր  Ջեի Շելտոն 
  • 18:50 – Լիմֆոմաների ռադիոթերապևտիկ բուժում՝ պրոֆեսոր Նաթիա Էսիաշվիլի.
  • 19:20 – Դիսկուսիա, երիտասարդ ուռուցքաբանների ասոցիացիայի հետաքրքիր կլինիկական դեպքերի  վերանայում.
  • 19:40 – Ֆուրշետ.
  • 20:30 – Ավարտ.

Բոլոր հետաքրքրվողներին խնդրում ենք գրանցվել ժամը 17:30–ից մինչև՝ 18:00–ը «Նոր կյանք» կլինիկայում: