Քաղցկեղի բուժման նորարարական մեթոդները զարգացնելու համար Նոբելյան մրցանակ են ստացել երկու գիտնական

Քաղցկեղի բուժման նորարարական մեթոդները զարգացնելու համար Նոբելյան մրցանակ են ստացել երկու գիտնական

Ամերիկացի Ջեիմս Էլիսոնը և իսպանացի Տասուկու Հոնջոն 2018 թվականին նրանք դարձան Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Քաղցկեղի բուժման նորարարական մեթոդի զարգացման համար, բժշկության ոլորտում, գիտնականներին շնորհվել է Նոբելյան մրցանակ:

Նոբելյան կոմիտեի անդամների հայտարարությամբ, նշված հետազոտությունը քաղցկեղի դեմ պայքարելու հատկանշական քայլ է ներկայացնում:

 «Ես դեռ էմոցիաների ազդեցության տակ եմ, և այս նորությունը դեռևս անհավատալի է: Նոբելյան կոմիտեն հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ այդ առաջին Նոբելյան մրցանակն էր, որը տրվեց  քաղցկեղի բուժման մեթոդների հայտնաբերման համար: Ցանկանում եմ, ձայնս հասցնեմ քաղցկեղով հիվանդացած բոլոր հիվանդներին և ասեմ՝ մենք ունենք առաջընթաց », - հայտնեց Էլիսոնը:

Գիտնական Ջեիմս Էլիսոնը (Իմունոլոգիայի բաժանմունքի նախագահ և իմունոթերապիայի պլատֆորմի գործադիր տնօրեն, Տեխասի համալսարանի բժիշկ Անդերսոնի քաղցկեղի կենտրոն) հետազոտում էր սպիտակուց, որն  իմունային համակարգում խաղում էր «արգելակի» դեր: Նա հայտնաբերեց, որ այս արգելակից ազատումը իմունային բջիջներին հնարավորություն էր տրվում վրա հարձակվել քաղցկեղի բջինջների վրա:

 «Ես գիտնական եմ: Ինձ համար այս հետազոտությանը մասնակցելու նպատակը չի եղել գտնել քաղցկեղի բուժման ճանապարհները: Հետազոտությանը մասնակցեցի պարզելու համար թե ինչպե՞ս են գործում T լիմֆոցիտ բջիջները », -հայտնում էր գիտնականը:

T լիմֆոցիտ բջիջները լեյկոցիտների տեսակ է, իմունային համակարգի մասն է և օրգանիզմին օգնում է պաշտպանվել վարակից և հնարավոր է քաղցկեղի դեմ պայքարելուն:

Բժիշկ Անդերսոնի քաղցկեղի կենտրոն - Էլիսոնի հայտնաբերումը մեզ մոտեցրեց տարավ իմունային վերահսկող միավորների բլոկադայի առաջին դեղամիջոցին:

Այս մեթոդի հիման վրա ստեղծվեց դեղամիջոց, որն էլ 2011 թվականից հետո հաստատվեց որպես արդյունավետ քաղցկեղի որոշ ձևերի բուժման համար, մասնավորապես, մելանոմանի, կոլոռեկտալ քաղցկեղի, երիկամների քաղցկեղի տեսակներից մեկի՝ երիկամային բջիջների քաղցկեղի բուժման ժամանակ: Հարկ է նշել, որ դեղամիջոցի էֆեկտը  այլ տեսակի քաղցկեղների բուժելու համար դեռևս գտնվում է հետազոտության փուլում:

Էլիսոնը պլանավորում է շարունակել հետազոտությունը, կենտրոնանալով իմունային համակարգի կոմպլեքսային պատասխանի վրա ՝ հայտնաբերելու քաղցկեղի դեմ պոտենցիալ բուժման նոր թիրախներ:

Դեկտեմբերին Էլիսոնին պարգևատրելու են Ստոկհոլմում Նոբելյան արարողության ժամանակ և ինչպես հայտնում է, անհամբեր սպասում է երկրորդ հաղթող՝ Հոնջոնի հետ ծանոթությանը:

Նմանատիպ հայտնագործություն արեց Տասուկու Հոնջոմը (Կիոտոսի համալսարանում 34 տարվա ընթացքում աշխատել էր, որպես պրոֆեսոր), որն էլ դրա հիման վրա մշակել է քաղցկեղի դեմ պայքարելու յուրահատուկ մեթոդ: Նա իմունային բջիջների վրա հայտնաբերել է սպիտակուց և ցույց տվեց, որ այս սպիտակուցը կարող է դառնալ նույն արգելակը, սակայն ուներ մեկ այլ մեխանիզմ: Նրա մեթոդի վրա հիմնված բուժումը նույնպես արդյունավետ է քաղցկեղի դեմ պայքարելու համար:

 «Քաղցկեղը ամեն տարի միլիոնավոր մարդ է սպանում և մարդկության համար դա ամենամեծ մարտահրավերն է: Քաղցկեղի դեմ պայքարը մեր իմունային համակարգի խթանման  ճանապարհով, 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները հիմք են դրել  քաղցկեղի բուժման բոլորովին նոր մեթոդ»,  - հայտնեց Նոբելյան կոմիտեն «Թվիթեր»-ով:

Տեղեկության համար, 1901-2017 թվականներին Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում տրվել է 108 անգամ և պարգևատրվել 214 մարդ:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: